Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ պի­տի ա­նի թի­կուն­քը

Ինչ պի­տի ա­նի թի­կուն­քը
23.10.2020 | 00:32

Որ­քա՞ն է տևե­լու պա­տե­րազ­մը։ Ի­հար­կե‚ բո­լո­րի ցան­կու­թյունն է‚ որ այն շուտ ա­վարտ­վի‚ սա­կայն փոր­ձա­գետ­նե­րը նշում են‚ որ այս պա­տե­րազ­մը կա­րող է նաև եր­կար շա­րու­նակ­վել։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րին շա­տե­րը կար­ծում էին‚ թե 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի նման ա­մեն ինչ մի քա­նի օ­րում կա­վարտ­վի‚ ընդ ո­րում նույն նա­խատ­րա­մադր­վա­ծու­թյամբ էին մար­տի դաշտ մեկ­նում նաև կա­մա­վո­րա­կան­նե­րը։ Սա­կայն ար­դեն մոտ մեկ ա­միս տևող պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ան­կան­խա­տե­սե­լի են, մա­նա­վանդ, ե­թե հաշ­վի առ­նենք‚ որ Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյամբ հս­կա­յա­կան խա­ղադ­րույք­ներ է կա­տա­րել՝ չթաքց­նե­լով իր վերջ­նա­կան նպա­տա­կը՝ տա­րածք­ներ խա­ղա­ղու­թյան դի­մաց։ Թշ­նա­մու կող­մից այն­քան մեծ խա­ղադ­րույք է ար­ված‚ որ դրա­նից նա­հան­ջե­լը բա­վա­կա­նին դժ­վար է։


Ին­չո՞վ կա­րող ենք օգ­նել թի­կուն­քում գտն­վող­ներս ռազ­մա­ճա­կա­տին։ Նվա­զա­գույ­նը‚ որ կա­րող ենք ա­նել‚ թի­կուն­քա­յին կար­գա­պա­հու­թյունն է‚ կար­գա­պա­հու­թյուն ա­մեն ին­չում՝ սկ­սած ա­մե­նա­տար­րա­կան քայ­լից մինչև մեր աշ­խա­տան­քի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծակ­ցի բարձ­րա­ցու­մը։ Բնա­կա­նա­բար‚ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­մե­նաանհ­րա­ժեշտ բա­նը գու­մարն է։ Գու­մար հա­վաք­վում է Հա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մում և Զին­ծա­ռա­յող­նե­րի ա­պա­հո­վագ­րու­թյան հիմ­նադ­րա­մում։ Դրան­ցից մե­կը՝ Զին­ծա­ռա­յող­նե­րի ա­պա­հո­վագ­րու­թյան հիմ­նադ­րա­մը (այս­պես ա­սած‚ 1000 դրամ­նե­րի հիմ­նադ­րամ)‚ 2017-ի հուն­վա­րի 1-ից փոխ­հա­տու­ցում­ներ է տրա­մադ­րում յու­րա­քան­չյուր զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի ըն­տա­նի­քին, ինչ­պես նաև մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում վի­րա­վոր­ված զին­ծա­ռա­յող­նե­րին: Պարզ է‚ որ այս կա­ռույ­ցի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով մե­ծա­ցել է։ Այ­սօր ար­դեն կար­ծիք­ներ‚ ա­ռա­ջարկ­ներ են հն­չում 1000 դրա­մի փո­խա­րեն այս կա­ռույ­ցին 2000 դրամ փո­խան­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Նշենք‚ որ պա­տե­րազ­մի մեկ­նար­կից՝ սեպ­տեմ­բե­րի 27-ից մինչև հոկ­տեմ­բե­րի 19-ը հիմ­նադ­րա­մին է փո­խանց­վել 2700000 ԱՄՆ դո­լար, նվի­րա­տու­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 5887 է‚ աշ­խար­հագ­րու­թյու­նը՝ 58 եր­կիր։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ